Բարսելոնան պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Տեր Շտեգենին
Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք պարբերականներ, կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում բաժանվել գերմանացի դարպասահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի ծառայություններից։
Ակումբը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում դարպասահի ներկայացուցիչների հետ։ Թիմի ներկայացուցիչնրը շատ գոհ են նրա ելույթներից և սպասվում է, որ հարցը դրական լուծում կստանա եկող շաբաթների ընթացքում։
Նոր Պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։
# Բարսելոնա, Տեր Շտեգեն