Բարսելոնան պատրաստվում է մոտ օրերս վերսկսել մարզումները
«Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները պետք է մինչև այս շաբաթվա կեսը վերադառնան ակումբի մարզաբազա։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը մայիսի 6-ից սկսած պատրաստվում է թեստավորել ակումբի բոլոր ֆուտբոլիստներին։ Բացասական արդյունքից հետո նրանք կկարողանան անցկացնել անհատական մարզումներ։
«Կապտանռնագույնների» երկու ֆուտբոլիստներ՝ Ֆրենկի դե Յոնգն ու Մարտին Բրեյթվեյթը կարանտինի օրերին լքել են Բարսելոնան։
22-ամյա հոլանդացի կիսապաշտպանը վերադարձել էր Նիդեռնալնդներ, իսկ 28-ամյա դանիացի ֆուտբոլիստը՝ Մադրիդ, քանի որ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո նա չէր հասցրել գտնել բնակարան՝ բնակվելով հյուրանոցում։
Ակումբի ղեկավարությունը վստահ է, որ երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան հաջողությամբ վերադառնալ մարզաբազա։
# Բարսելոնա, կորոնավիրուս, Մարտին Բրեյթվեյթ, Ֆրենկի-դե-Յոնգ