Բարսելոնան պայմանագրի խզման հարցում չի կարողացել համաձայնության հասնել Վալվերդեի հետ
Հայտնի է դարձել, թե ինչու «Բարսելոնան» դեռևս չի հայտարարել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին։
Չնայած այն բանին, որ ակումբը սկզբունքային համաձայնություն ունի «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ, ակումբը դեռևս չի կարողանում Վալվերդեի հետ հստակեցնել նրա պայմանագրի խզման դետալները։
Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, կողմերը քննարկումները կշարունակեն երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին։
Սպասվում էր, որ այսօր ուշ երեկոյան կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, սակայն բասկ մասնագետի պայմանագրի խզման գործընթացը ձգձգվում է։
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Կիկե Սետիեն