Բարսելոնան պայմանագիր է առաջարկել Լաուտարոյին
Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն մտադրված է ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնայի» ղեկավարությունը 22-ամյա խաղացողի համար մինչև 2025 թվականը պայմանագիր է առաջարկել։ Ըստ աղբյուրի՝ աշխատավարձի չափն էլ կկազմի 7 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Լաուտարոն համարվում է «Բարսելոնայի» հաջորդ տրանսֆերային պատուհանի առաջնային նպատակը։
«Ներաձուրիները» մտադիր չեն բաց թողնել հարձակվողին, սակայն խաղացողի պայմանագրում կա կետ, ըստ որի, ոչ իտալական ակումբները կարող են նրան ձեռք բերել 111 մլն եվրոյի դիմաց։ Այդ կետը գործելու է այս տարվա հուլիսից սկսած։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի հրաժարագինը պատրաստ է վճարել նաև «Ռեալը»։
# Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ