Բարսելոնան չունի բավարար ֆինանսական միջոցներ` մարզչական փոփոխություն կատարելու համար
«Բարսելոնան» շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է As-ը, «բլաուգրանան» բավարար ֆինանսական միջոցներ չունի` մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխություն կատարելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆինանսական խնդիրները կարող են ազդել Խավիի ապագայի վրա, ում կատալոնական ակումբը ներկա պահին չի կարող հեռացնել զբաղեցրած պաշտոնից և միանգամից նշանակել նոր մարզիչ։
Նշվում է, որ 44-ամյա մասնագետի պաշտոնանկությունը միայն հնարավոր է ամռանը, այն էլ այն դեպքում եթե «կապտանռնագույնները» մրցաշրջանի ընթացքում ոչ մի տիտղոս չնվաճեն։
«Եթե հաջորդ երեք ամիսներն անցնեն այնպես, ինչպես նախորդ հինգը, Խավին, միանշանակ, կհեռացվի։ Բարդ իրավիճակ է, քանի որ «Բարսելոնան» շարունակում է լինեն ֆինանսական fair-play-ի գերին»,- նշել է As-ի լրագրող Սիկե Ռոդրիգեսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խավիին փոխարինելու ամենահավանական թեկնածուն «Բոլոնիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիագո Մոտան է։
«Բլաուգրանան» դիտարկում է նաև «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջերս պարտվեց Իսպայիայի Սուպերտագավաթի եզրափակիչում և գավաթի 1/4 եզրափակիչում` զրկվելով այդ տիտղոսները նվաճելուց հնարավորությունից։
«Կապտանռնագույնները» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղից հետո վաստակել են 44 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Խավի, Ռաֆա Մարկես, Տիագո Մոտա