Բարսելոնան չի ցանկանում Արթուրին փոխանակել Պյանիչի հետ
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» միջև դժվար թե տեղի ունենա փոխանակում։ Կողմերը ցանկանում էին փոխանակել Աթրուրին և Միրալեմ Պյանիչին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյայն ակումբը հետաքրքրված է Արթուրի ծառայություններով և պատրաստ է ուղիղ փոխանակում իրականացնել, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը Արթուրին թույլ կտա հեռանալ միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ ֆինանսական առումով լուրջ առարակ անի, իսկ «Յուվենտուսը» պատրաստ չէ խաղացողի համար հավելյան գումար վճարի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միրալեմ Պյանիչը պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։
# Արթուր, Բարսելոնա, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս