Բարսելոնան չի վճարի Լաուտարոյի հրաժարագինը
«Բարսելոնան» պատրաստ չէ վճարել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինես հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը չի հրաժարվում խաղացողին ձեռք բերելու մտքից և հուսով է, որ նրան կգնի ավելի ցածր գնով։
Հաղորդվում է, որ կատալանոկան ակումբը նման քայլի է պատրաստվում գնալ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական ճգնաժամ է առաջացել։
# Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, տրանսֆերներ