«Բարսելոնան» չեղարկել է դեպի Ճապոնիա շրջագայությունը

«Բարսելոնան» չեղարկել է դեպի Ճապոնիա շրջագայությունը

24/07/2025 - 12:10

«Բարսելոնան» չեղարկել է դեպի Ճապոնիա շրջագայությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

««Բարսելոնան» հայտարարում է, որ ստիպված է հրաժարվել հաջորդ կիրակի Ճապոնիայում նախատեսված խաղից՝ կազմակերպչի կողմից պայմանագրային լուրջ խախտումների պատճառով։

Այնուամենայնիվ, ակումբը կքննի Հարավային Կորեայում ամառային շրջագայության հատվածի վերափոխման հարցը, որտեղ նախատեսված է երկու ընկերական հանդիպում։

Եթե կազմակերպիչները բավարարեն որոշակի պայմաններ, ակումբը կմեկնի Հարավային Կորեա։ «Բարսելոնան» ցավում է այս միջադեպի և այն ազդեցության համար, որը կլինի «Բարսելոնայի» բազմաթիվ երկրպագուների վրա Ճապոնիայում»,- նշված է կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Նշենք, որ «Բարսելոնա» հուլիսի 27-ին ընկերական հանդիպում պետք է անցկացներ ճապոնական «Վիսել Կոբեի» հետ։

Եթե «բլաուգրանան» մեկնի Հարավային Կորեա, հուլիսի 31-ին ծրագրված է ընկերական խաղ անցկացնել «Սեուլի», իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» հետ։ Երկու հանդիպումներն էլ Երևանի ժամանակով կմեկնարկեն 15:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023