Բարսելոնան ու Տեր Շտեգենը համաձայնության չեն հասնում
«Բարսելոնան» և ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը նոր պայմանագրի կնքման հարցում դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի դարպասահը ցանկանում է տարեկան վաստակել 10 մլն եվրո, այնինչ կատալոնական ակումբի վերջին առաջարկը եղել է 6,3 մլն եվրոյի տեսքով։ Տեր Շտեգենը մտադիր է մնալ «Բարսելոնայում», սակայն դեռևս համաձայնություն չկա աշխատավարձի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը միջև կնքվելիք նոր պայամանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը, իսկ գործող պայամանագիրն ավարտվում է 2022 թվականին։
# Բարսելոնա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Նիկոլո Սկիրա