Բարսելոնան ու Ռեալը հետաքրքրված են վրացի տաղանդի ծառայություններով
Թբիլիսիի «Դինամոյի» 16-ամյա ֆուտբոլիստ Սաբա Խարեբաշվիլիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», գրում է Diaro As-ը։
Պատանի ֆուտբոլիստը հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում և «Դինամոյի» կազմում նորամուտը նշել է 15 տարեկանում։
Ըստ աղբյուրի` Խարեբաշվիլին իսպանական գրանդների հետաքրքրության կենտրոնում է հայտնվել իր վստահ խաղի ու ֆիզիկական տվյաների շնորհիվ։
Հաղորդվում է, որ «Դինամոն» Բարսելոնայում գրասենյակ բացելու շնորհիվ կարողացել է կապեր ստեղծել Իսպանիայում և կնքել մի շարք համագործակցության պայմանագրեր։ Թբիլիսին ներկայացնող ակումբն այդ կերպ փորձում է ավելի ճանաչելի դարձնել վրացի տաղանդներին Եվրոպայում։
Սաբա Խարեբաշվիլին «Դինամոյի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Նա 2024 թ. ապրիլի 26-ին ակումբի կազմում նորամուտը նշել է 15 տարեկան 7 ամսական և 23 օրականում և գերազանցել 64 տարվա վաղեմության ռեկորդը։ 1964 թ. վրացի կիսապաշտպան Գիորգի Սիչինավան «Դինամոյում» առաջին անգամ հանդես է եկել 16 տարեկան, 33 օրականում։
Սաբա Խարեբաշվիլին Վրաստանի բարձրագույն առաջնության` Էրովնուլի լիգայի 2024 թ. մրցաշրջանում 20 խաղում 2 արդյունավետ փոխանցում է կատարել։ Նա հանդես է գալիս նաև Վրաստանի Մ-19 տարեկանների հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Դինամո-Թբիլիսի, Լիգա Էրովնուլի, Ռեալ Մադրիդ, Սաբա Խարեբաշվիլի, Վրաստանի առաջնություն