Բարսելոնան ու Ռեալը հետաքրքրված են Բավարիայի հարձակվողի ծառայություններով
«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն հայտնվել է «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, գերմանացի ֆուտբոլիստը դեռևս չի կողմնորոշվել ավագայի վերաբերյալ. Սանեի և «ռեկորդ մայսթերի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Հաղորդվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը հաջորդ ամռանը վերջնական որոշում կկայացնի` երկարաձգում է պայմանագիրը «Բավարիայի» հետ, թե` հեռանում է ակումբից։
Նշվում է, որ կողմերը դեռևս չեն քննարկել այդ հարցը։
Աղբյուրի փոխանցմամբ` ստեղծված իրավիճակին հետևում են «Բարսելոնան ու «Ռեալը», որոնք պատրաստ են գնել Սանեին։
Հավելենք, որ Լերոյ Սանեն «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 143 խաղում դառնալով 44 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Լերոյ-Սանե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ