Բարսելոնան ու Բրեյթվեյթը մոտ են գործող պայմանագիրը խզելուն
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանայի» ու դանիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև բանակցություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում մոտ են գործող պայմանագիրը խզելուն, որն ավարրտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Մեծ է հավանականությունը, որ Բրեյթվեյթի հետ գործող պայմանագրի խզման մասին կատալոնական ակումբը կհայտարարի արդեն օգոստսի 1-ին։
Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկից բազմամիլիոնանոց առաջարկ է ստացել և կարիերայի շարունակության այդ տարբերակը լրջորեն քննարկում է իր ընտանիքի անդամենրի և գործակալների հետ։
Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. փետրվարից` անցկացրած 57 խաղում դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարտին Բրեյթվեյթ, տրանսֆերներ