Բարսելոնան ու Ատլետիկոն հետաքրքրված են Այնտրախտի կիսապաշտպանի ծառայություններով
«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։
Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «արծիվների» ղեկավարությունն այժմ սպասում է ճապոնացի ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։
Վերջինս ավելի հակված է հեռանալ «Այնտրախտից», քան երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` նախընտրում է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում։
Նշվում է, որ իսպանական ակումբներից 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Այդուհանդերձ, Կամադայի հետ պայմանագիր կնքելուն ամենամոտը եղել է «Բորուսիա Դորտմունդը», որը 5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել նրան, սակայն ներկա պահին կողմերի միջև բանակցություններ տեղի չեն ունենում։
Հավելենք, որ Դաիչի Կամադան «Այնտրախտի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 168 խաղում դառնալով 37 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Դաիտի Կամադա, տրանսֆերներ