Բարսելոնան ու Աստոն Վիլլան համաձայնության են հասել Կոուտինիոյի ապագայի հարցում
«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնա Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի լիիրավ անդամ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով լրագրող Ժերար Ռոմերոյին, հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են։
Սպասվում է, որ «Վիլլան» 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարի 20 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ստացված շահույթից «Բարսելոնան» կունենա 50% մասնաբաժին։
Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ դարձել է 2018 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 106 հանդիպում` դառնալով 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացի կիսապաշտպանը 2022 թ. հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Աստոն Վիլլա», որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 15 անգամ` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բարսելոնա, Ժերար Ռոմերո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիլիպե Կոուտինիո