«Բարսելոնան» ու անգլիական երկու ակումբ հետաքրքրված են «Ռոմայի» ֆուտբոլիստի ծառայություններով
«Ռոմայի» պաշտպան Էվան Նդիկան կարող է շուտով փոխել ակումբը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կոտդիվուարցի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։
Հռոմեական ակումբը 26-ամյա պաշտպանից կբաժանվի, եթե վճարվի 50 միլիոն եվրո։
Նդիկան իտալական ակումբում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 117 խաղում գրանցել է 5-ական գոլ ու ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Մանչեսթեր Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Ռոմա, Տոտենհեմ, տրանսֆերներ