Բարսելոնան շուտով կհայտարարի Ֆաթիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին
«Բարսելոնան» և Անսումանե Ֆաթին համաձայնության են հասել նոր պայմանագրի կնքման հարցում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Mundo Deportivo պարբերականին, կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ինչպես Պեդրիի նոր պայմանագրի, այնպես էլ Անսումանե Ֆաթիի դեպքում նրա հրաժարագինը նույնպես կկազմի 1 մլրդ եվրո։
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է նաև կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը.
«Ինձ ասել են, որ «Բարսան» շատ մոտ է Անսու Ֆաթիի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Սա հիասքանչ նորություն է, քանի որ մենք խոսում ենք մի տղայի մասին, ով կարող է դառնալ ակումբի ապագան»։
Հաղորդվում է, որ «բլաուգրանասը» Ֆաթիի պայմանագրի հարցը լուծելուց հետո պատրաստվում է նույն խնդրով բանակցություններ սկսել նաև Գավիի ու Ռոնալդ Արաուխոյի հետ։
Հիշեցնենք, որ Անսումանե Ֆաթին «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 47 հանդիպում` դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Գավի, Պեդրի, Ռոնալդ Արաուխո