Բարսելոնան շուտով կհայտարարի երկու նոր ձեռքբերման մասին
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, իրենց կարիերան կշարունակեն «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, երկու ֆուտբոլիստներն էլ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, բուժզննում կանցնեն նոր ակումբի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը Գարսիայի դիմաց կվճարի 15 մլն եվրո և նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ հոլանդացի տրանսֆերը «բլաուգրանասի» համար կարժենա 25 մլն եվրո։
19-ամյա իսպանացի կենտրոնական պաշտպանը 2017 թվականին հենց «Բարսելոնայից» է 1․7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 25 հանդիպման։
Դեպայն էլ 2017 թվականից ելությ է ունենում «Լիոնում», որի կազմում մասնակցել է 144 հանդիպման՝ դառնալով 58 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Մեմֆիս Դեպայ, տրանսֆերներ