Բարսելոնան շուտով խոշոր պայմանագիր կկնքի Spotify-ի հետ
Spotify-ը շուտով կդառնա «Բարսելոնայի» նոր տիտղոսային հովանավորը։ Այդ մասին հայտնում է Diaro Sport-ը` հղում կատարելով RAC1-ին։
Սպասվում է, որ կողմերի միջև պայմանագիրը կկքնվի 3 տարով, իսկ գործարքի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։
Աղբյուրի փոխանցմամբ` Spotify-ը 3 տարվա դիմաց «բլաուգրանային» կվճարի 280 մլն եվրո, այսինքն, տարեկան մոտ 93 մլն եվրո։
Երաժտական հոսքային ընկերության լոգոն կլինի կատալանոկան ակումբի բոլոր, այդ թվում` մարզումային մարզաշապիկների վրա, իսկ Spotify-ը կունենա նաև «Նոու Կամ» մարզադաշտն անվանափոխելու իրավունք։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ստացել է ֆուտբոլի պատմության ամենախոշոր հովանավորչական առաջարկը։
Ըստ այդ առաջարկի` «կապտանռնագույնները» նոր տիտղոսային հովանավորից տարեկան ստանալու են 80 մլն եվրո, սակայն առաջարկը կատարած ընկերության անվանումը չէր բարձրաձայնվում։
Հավելենք, որ Palco23-ի տեղեկություններով, ներկա պահին ամենախոշոր հովանավորչական պայմանագիրն ունի «Ռեալ Մադրիդը», որը Fly Emirates-ից տարեկան ստանում է մոտ 70 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Spotify, Բարսելոնա