Բարսելոնան շարունակում է ակտիվություն պահպանել տրանսֆերային աշխարհում
Նոր-նոր է փակվել ամառային տրանսֆերային պատուհանը, սակայն «Բարսելոնան» արդեն տրանսֆերային նոր արշավ է սկսում ձմեռային տրանսֆերային պատուհանի համար։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբն արդեն համաձայոնւթյան է հասել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի, ով դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է համալրեր «բլաուգրանասի» շարքերը, սակայն գործարքը ինչ-ինչ պատճառներով չկայացավ։ 26-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ կդառնա հունվարին։
Բացի դրանից, «կապտանռնագույնները» շարունակում են թեթևացնել աշխատավարձի բյուջեն։ Ակումը շարունակում է նոր ակումբ փնտրել ինչպես Ումսման Դեմբելեի, այնպես էլ Մարտին Բրեյթվեյթի համար։
Ուսման Դեմբելեն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կարող էր հեռանալ Կատալոնիայի մայրաքաղաքից և համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։ Մանկունյական ակումբը ցանկանում էր վարձակալել ֆրանսիացի վինգերին, սակայն «Բարսելոնան» իր հերթին ցանկանում էր, որ ֆուտբոլիստը մշտական պայմանագիր կնքի որևէ ակումբի հետ, իսկ դրա դիմաց ակումբը ստանա 50 մլն եվրո, սակայն կողմերը ոչ մի կերպ համաձայնության չհասան։
# Բարսելոնա, Լիոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարտին Բրեյթվեյթ, Մեմֆիս Դեպայ, Ուսման-Դեմբելե