«Բարսելոնան» նվաճել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր 📸
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ռայո Վալեկանոյին» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Բարսելոնան» ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի Լիգայի փուլում։
Կատալոնական գրանդը 73 միավորով առաջին տեղում է։ «Բլաուգրանան» առաջնության ավարտից 9 տուր առաջ 29 միավորով առաջ է անցել 5-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» (44 միավոր)։
Կա մեծ հավանականություն, որ իսպանական ակումբների` եվրագավաթային մրցաշարերում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակած միավորների շնորհիվ Լա լիգայի 5-րդ տեղը զբաղցրած ակումբը նույնպես կնվաճի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Մեկ մրցաշրջանի ընթացքում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ամենաշատ միավոր վաստակած երկու երկրները հավելյալ տեղ են ստանում Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում։ Այս պահին այդ ցուցանիշով առաջատարն Անգլիան (24,791 միավոր) է, որին հաջորդում են Իսպանիան (20,281), Գերմանիան (19,428) և Պորտուգալիան (18,900)։
Նշենք, որ «Բարսելոնան» բոլոր 36 ակումբներից ամենաարագն է նվաճել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Բետիս, Չեմպիոնների-լիգա