Բարսելոնան նույնիսկ առանց առաջատարների քարը քարի վրա չթողեց Դինամոյին🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Կիևում հյուրընկալվել էր տեղի «Դինամոյին»։
Այս խաղին «Բարսելոնան» մոտեցել էր առանց իր մի շարք առաջատարների։ Ժերար Պիկեն, Սերխիո Ռոբերտո, Անսումանե Ֆաթին և Սերխիո Բուսկետսը խաղը բաց թողեցին վնասվածքների պատճառով, իսկ Լեո Մեսսիին ու Ֆրենկի դե Յոնգին Ռոնալդ Կումանի որոշմամբ հանգիստ էր տրվել։
Նույնիսկ առաջատարների բացակայությունը կատալոնական ակումբին չխանգարեց, որպեսզի մրցակցի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկի։ «Կապտանռնագույնների» բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, որոնք խփեցին Սերժինիո Դեստը, Անտուան Գրիզմանը, իսկ Մարտին Բրեյթվեյթը դարձավ դուբլի հեղինակ։
Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 12 միավոր և վստահորեն գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, «Դինամոն» 1 միավորով 3-րդն է։
Հավելենք, որ Ռոնալդ Կումանի սաները նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիր։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Դինամո Կիև, Մարտին Բրեյթվեյթ, Չեմպիոնների-լիգա, Սերժինիո Դեստ