Բարսելոնան նոր պայմանանգիր կառաջարկի Ֆաթիին

Բարսելոնան նոր պայմանանգիր կառաջարկի Ֆաթիին

25/07/2020 - 19:23

 Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ակումբի 17-ամյա վինգեր Անսումանե Ֆաթիին։

Չնայած 17-ամյա պաշտպանը ակումբի հետ նոր պայմանագիր կնքել է 2019 թվականի դեկտեմբերին, «բլաուգարանասի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի խաղացողի հրաժարագինը։ Վերջին շրջանում բավականին հաճախակիացել են, որ «կարմիր սատանաները» ակտիվորեն հետևում են խաղացողի մրցելույթներին։

Նոր համաձայնագրով Ֆաթին կդադարի համարվել «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստ, կսկի համարվել կատալոնական ակումբի հիմնական թիմի լիարժեք անդամ, իսկ նրա տարեկան աշխատավարձն ու հրաժարագինն էլ կավելանան։

Ըստ գործող պայմանագրի՝ Ֆաթին «Բարսելոնայում» կմնա մինչև 2022 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 170 մլն եվրո։ Նոր պայմանագրով նրա հրաժարագինը կդառնա 300 մլն եվրո։

Լա լիգայի ավարտված մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023