«Բարսելոնան» նոր դարպասապահ կունենա ու կվճարի  նրա հրաժարագինը

«Բարսելոնան» նոր դարպասապահ կունենա ու կվճարի նրա հրաժարագինը

04/06/2025 - 15:01

«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բլաուգրանան» կվճարի 24-ամյա դարպասապահի պայմանագրով սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինը։ «Կապտանռնագույնները» ծրագրում են գումարը փոխանցել հաջորդ շաբաթ։

Գարսիան «Բարսելոնայի» հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։ Նա «Էսպանյոլի» համակարգում է 2016 թ. հունիսից և ակումբում 67 խաղից 21-ում դարպասն անառիկ է պահել։

Ժոան Գարսիան, ըստ Sofascore-ի, Իսպանիայի Լա լիգայի ավարտված մրցաշրջանի ամենաբարձր միջին գնատատական (7,39) ունեցող դարպասապահն է։ Բացի այդ, նա միջինը մեկ խաղում կատարած սեյվերի (3,8) և հետ մղած հարվածների (7,49) ցուցանիշով նույնպես լավագույնն է եղել առաջնությունում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023