Բարսելոնան նոր առաջարկով է հանդես եկել
«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես է եկել նոր առաջարկով՝ բարելավելով նախորդ տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» առաջարկել է 80 մլն եվրո + Խունիոր Ֆիրպոյի տրանսֆերային իրավունքները, սակայն միլանյան ակումբը կամ ցանկանում է ստանալ խաղացողի հրաժարագնում նշված գումարը՝ 111 մլն եվրո, կամ էլ 90 մլն եվրո + որևէ խաղացող։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրիները» մերժել են «Բարսելոնայի»՝ 60 մլն եվրո + Նելսոն Սեմեդու ու Արթուրո Վիդալ։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Խունիոր Ֆիրպո, Նելսոն Սեմեդու, տրանսֆերներ