Բարսելոնան ներկայացրեց Պյանիչին․ հայտնի է նրա խաղահամարը🎥
Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Կատալոնական ակումբն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, պաշտոնապես ներկայացրեց խաղացողին, ով նոր ակումբի կազմում հանդես կգա «8» համարի խաղաշապիկով։ 30-ամյա ֆուտբոլիստի և «Բարսայի» կազմի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» փոխանակվեցին ֆուտբոլիստներով։ Պյանիչը համալրեց «բլաուգրանասի» շարքերը, իսկ Արթուրը՝ «բյանկոներիների»։ «Բարսելոնան» ընդհանուր առմամբ այդ գործարքից շահել է 12 մլն եվրո։
# Արթուր, Բարսելոնա, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ