Բարսելոնան ներկայացրել է, թե ինչ տեսք է ունենալու վերակառուցվող Կամպ Նոու ստադիոնը 📸
«Բարսելոնան» սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ տեսք է ունենալու ակումբի տնային` «Spotify Կամ Կամպ» ստադիոնը վերակառուցումից հետո։
Մարզադաշտի վերակառուցումն սկսվել է դեռ 2023 թ. հունիսին, որի վերջնական ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Սպասվում է, որ ակումբն այնտեղ հանդիպումներ կկարողանա անցկացնել արդեն 2024 թ. հոկտեմբերից կամ նոյեմբերից։
Վերակառուցումից հետո ստադիոնը տեղավորելու է 105 հազար հանդսիական, լինելու է մարզական մեծ համալիր, որտեղ, բացի ֆուտբոլային խաղերից, հնարավոր է լինելու անցկացնել նաև սպորտային այլ իրադարձություններ։ Այն զբաղեցնելու է 305 հազար քառակուսի մետր տարածք։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» 2023/24 մրցաշրջանում տնային հանդիպումներն անցկացրել է «Մոնժուիկ» ստադիոնում։ Այն Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am






