«Բարսելոնան» ներկայացրել է Էլ կլասիկոյի համար նախատեսված հատուկ մարզաշապիկը 📸🎥

«Բարսելոնան» ներկայացրել է Էլ կլասիկոյի համար նախատեսված հատուկ մարզաշապիկը 📸🎥

02/05/2025 - 16:28

«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ Էլ կլասիկոյում հանդես կգա հատուկ մարզաշապիկով, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

«Բլաուգրանայի» մարզաշապիկի վրա պատկերաված կլինի ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Թրևիս Սքոթին պատականող Cactus Jack բռենդի լոգոն։

Այդ լոգոն կլինի նաև կանանց «Բարսելոնայի» թիմի մարզաշապիկին Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում։ «Կապտանռնագույնները» մայիսի 18-ին կմրցեն կանանց Բիլբաոյի «Ատլետիկի» թիմի դեմ։

Նշենք, որ «Բարսելոնան» Spotify-ի հետ համագործակցության շրջանակում նախկինում արդեն 5 անգամ Էլ կլասիկոյում հանդես է եկել տարբեր արտիստների կամ խմբերի լոգոներով։

Ավելի վաղ կատալոնական ակումբը սկզբունքային մրցակցի դեմ խաղացել է Coldplay-ի, KAROL G-ի, The Rolling Stones-ի և  ROSALÍA-ի ու Drake-ի տարբերանշաններով։

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» խաղը կկայանա մայիսի 11-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023