Բարսելոնան ներկայացրել է առաջիկա հանդիպման հայտացուցակը
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» հյուրընակվելու է «Ռեալ Սոսիեդադին»։
Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք տեղ են գտել թիմի հայտացուցակում։ Հայտացուցակ են վերադարձել կատալոնացիների երկու եզրային պաշտպանները՝ Ժորդի Ալբան և Նելսոն Սեմեդոն։
Նշենք նաև, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ-Սոսիեդադ