«Բարսելոնան» յուրահատուկ ռեկորդ է գրանցել Լա լիգայում
«Բարսելոնան» 28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո պատմական ռեկորդ է գրանցել, հայտնում է վիճակագիր Պեդրո Մարտինը։
«Բարսելոնան» Լա լիգայի պատմության մեջ առաջին ակումբն է, որը մրցաշրջանի ընթացքում ունեցել է 6 միավորի առավելություն, այնուհետև հետ բերել 7 միավորի կորուստն ու չեմպիոն դարձել։
«Բլաուգրանան» 12-րդ տուրից հետո առաջին տեղում էր և երկրորդ տեղը զբաղեցնող «Ռեալին» գերազանցում էր 6 միավորով։ 20-րդ տուրից հետո կատալանոկան ակումբը եղել է երրորդը և տվյալ պահի առատարար «Ռեալից» հետ էր 7 միավորով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը չեմպիոննությունն ամրագրել է 36 տարում «Էսպանյոլի» նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ