Բարսելոնան մտադիր է վաճառել իր կազմի գրեթե կեսին
«Բարսելոնան» պատրաստվում է լուրջ կադրային փոփոխությունների։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբը մտադիր է վաճառել 12 ֆուտբոլիստների։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստներն են դարպասապահ Նետո, պաշտպաններ Նելսոն Սեմեդուն, Խունիոր Ֆիրպոն, Սամուել Ումտիտին, կիսապաշտպաններ Արթուրո Վիդալը և Իվան Ռակիտիչը, հարձակվողներ Մարտին Բրեյթվեյթը և Ուսման Դեմբելեն։
Բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, ակումբը ցանկանում է վաճառել այն խաղացողներին, ովքեր այլ ակումբներում հանդես են գալիս վարձակալական հիմունքներով։ Այդպիսիք են Կառլոս Ալենիան, Ռաֆինիան, Ժան-Կլեր Տոդիբոն, Ֆիլիպե Կոուտինիոն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավատրված մրցաշրջանում կատալոնական ակումբը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոն դարձած «Ռեալին» զիջելով 5 միավոր։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ժան-Կլեր Տոդիբո, Իվան Ռակիտիչ, Լա-լիգա, Խունիոր Ֆիրպո, Կառլես Ալենիա, Մարտին Բրեյթվեյթ, Նելսոն Սեմեդու, Նետո, Ուսման-Դեմբելե, Ռաֆինյա, Ռեալ Մադրիդ, Սամուել Ումտիտի, Ֆիլիպե Կոուտինիո, Ֆիլիպե-Կոուտինյո