Բարսելոնան մտադիր է Ժիրոնայից վերադարձնել իր սանին

Բարսելոնան մտադիր է Ժիրոնայից վերադարձնել իր սանին

01/07/2023 - 11:48

«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կիսապաշտպանության ամրապնդման հիմնական թեկնածուներից մեկն է։

Նշվում է, որ Ռոմեուի և «Ժիրոնայի» միջև գործող պայամանագրում առկա է հրաժարագնի կետ, որը 10 մլն եվրո։

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» պատրաստ են գործարքում ներառել երիտասարդ ֆուտբոլիստիներին` Նիկո Գոնսալեսին, Պաբլո Տորեին, Էսթանիս Պեդրոլային, Ալեքս Կոլյադոյին կամ Ալիեշ Գարիդոյին։

Այդուհանդերձ, «Ժիրոնան» չի ցանկանում փոխանակում իրականացնել և պնդում է, որ «Բարսելոնան» վճարի պայմանագրով նախատեսված հրաժարագինը։

Հավելենք, որ Օրիոլ Ռոմեուն «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2004-2011 թթ., որի երիտասարդական թիմում անցկացրել է 49 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։

31-ամյա ֆուտբոլիստը նաև 3 հանդիպում է անցկացրել «բլաուգրանայի» հիմնական կազմում։

Իսպանացի ֆուտբոլիստն առավել հայտնի է «Սաութհեմպտոնի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2015-22 թթ.` անցկացրած 256 խաղում դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Ռոմեուն «Ժիրոնայի» շարքերը համալրել է 2022 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 34 հանդիպում` խփելով 2 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023