Բարսելոնան մտադիր է Բետիսից վերադարձնել իր ֆուտբոլիստին
«Բարսելոնան» մտադիր է «Բետիսից» վերադարձնել կենտրոնական պաշտպան Չադի Ռիադին։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, դա հնարավոր կլինի իրականացնել միայն 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ անդալուսական ակումբը գնի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները, որի կազմում հանդես է գալիս վարձավճարով։
Աղբյուրի փոխանցմամբ` իրադարձությունների նման զարգացման դեպքում «բլաուգրանան» կկարողանա 7 մլն եվրոնի դիմաց հետ գնել մարոկկացի պաշտպանին։
Հատկանշական է, որ «Բարսելոնա» վերադառնալուց հետո էլ «Բետիսը» Ռիադի հաջորդ վաճառքից ունենալու է 50% մասնաբաժին։
Diaro Sport-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի մարզչական շտաբը կարծում է, որ Ռիադը Ռոնալդ Արաուխոյի մակարդակի ներուժ ունի. վերջինս, հնարավոր է, 2024 թ. ամռանը կարիերան շարունակի «Բավարիայի» կազմում։
Բացի այդ, կա հավանականություն, որ 2024 թ. ամռանը «բլաուգրանայի» շարքերը կլքի նաև Անդրեաս Քրիստենսենը կամ Ժյուլ Կունդեն։
Հավելենք, որ Չադի Ռիադը «Բարսելոնայի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 1 հանդիպում։
Երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ վարձավճարով տեղափոխվեց «Բետիս», որի կազմում անցկացրել է 15 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Չադի Ռիադ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո