Բարսելոնան մոտ է իր ամառային երկրորդ տրանսֆերը ձևակերպելուն
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատոլանական ակումբը Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպանի հետ արդեն 3 տարվա պայամանգիր է համաձայնեցրել, որի ավարտից հետո հնարավոր կլինի ևս 1 տարով այն երկարաձգել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «բլաուգրանասը» 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է վճարել 15 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր բոնուսներ, սակայն տրանսֆերի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի 20 մլն եվրոն։
Հավելենք, որ Ժորժինիո Վեյնալդումի և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
# Բարսելոնա, Ժորժինիո Վեյնալդում, Լիվերպուլ, տրանսֆերներ