Բարսելոնան միացել է Քրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին

Բարսելոնան միացել է Քրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին

25/01/2020 - 01:13

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կատալոնական «Բարսելոնան» նույնպես միացել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին և ցանկանում է 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ, դանիացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Միլանի «Ինտերի» կազմում։ Երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ «Տոտենհեմն» ու «Ինտերը» տրանսֆերի հարցում համաձայնության են հասել, իսկ խաղացողը ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել «Ինտեր»։ Գործարքը բոնուսների հետ միասին կարժենա 20 մլն եվրո։

Սակայն, երեկ կատալոնական «Բարսելոնան» նույնպես խառնվել է այս պայքարին՝ հարցում ուղարկելով «Տոտենհեմ»՝ խաղացողի արժեքը ճշտելու նպատակով։ Այլ մանրամանսներ չեն հաղորդվում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023