Բարսելոնան միավորներ կորցրեց Ժիրոնայի դեմ խաղում` չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը

Բարսելոնան միավորներ կորցրեց Ժիրոնայի դեմ խաղում` չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը

11/04/2023 - 00:54

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, միևնույն է, Խավիի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Այս ոչ-ոքիից «Բարսելոնան» վաստակեց 72 և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Չնայած միավորների կորստին` կատալոնական ակումբը մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում է արդեն 13 միավորով։

«Ժիրոնան», 35 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023