«Բարսելոնան» մերժել է Ֆաթիի տրանսֆերի վերաբերյալ ստացած առաջին առաջարկը
«Բարսելոնան» մերժել է ակումբի վինգեր Անսու Ֆաթիի տրանսֆերի վերաբերյալ «Մոնակոյից» ստացած առաջին առաջարկը, գրում է Marca-ն։
Մոնեգասկյան ակումբը «բլաուգրանային» առաջարկել է վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին ու վճարել նրա աշխատավարձի միայն մի մասը։ Այժմ Ֆաթին բավական բարձր աշխատավարձ է ստանում պայմանագրի վերջին երկարաձգումից հետո։
Կատալոնական ակումբին չի գոհացրել այդ առաջարկը, քանի որ չի ծրագրում վարձավճարով տրամադրել ֆուբոլիստներին ու շարունակել վճարել նրանց աշխատավարձը։ Այդ պատճառով «Բարսելոնան» մերժել է «Մոնակոյին»։
«Կապտանռնագույնների» ղեկավարներն ի սկխզբանե ծրագրում էին մշտական հիմունքով բաժանվել Ֆաթիից` պահելով հետագայում նրա տրանսֆերը հետ գնելու հնարավորությունը։ «Մոնակոյին» էլ այդ տարբերակը չի գոհացնում։
Այժմ Ֆաթիի գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է լուծումներ գտնել, որպեսզի բոլոր կողմերին գործարքը ձեռնտու լինի։
Անսու Ֆաթին ավարտված մրցաշրջանում միայն 11 հանդիպման է մասնակցել ու աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Մոնակո, Նունու Մենդեշ, տրանսֆերներ