Բարսելոնան մերժել է Լիգա 1-ը ներկայացնող ակումբի առաջարկը
«Բարսելոնա Բ»-ի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն հայտնվել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «Լանսը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց «բլաուգրանային» առաջարկել է 9 մլն եվրո։
Այդուհանդերձ, կատալոնական ակումբը մեծ հույսեր է կապում սենեգալցի պաշտպանի հետ և մերժել է «Լանսի» առաջարկը։
Նշենք, որ Միքայիլ Ֆայեն 2023 թ. ամռանն է 1,5 մլն եվրոյի դիմաց Խորվաթիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կուստոշիա» ակումբից տեղափոխվել «Բարսելոնա», որի երիտասարդական թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լանս, Միքայիլ Ֆայե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո