Բարսելոնան մերժել է անգլիական ակումբի առաջարկը
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն շարունակում է մնալ մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստին ցանկացել է ձեռք բերել անգլիական «Էվերթոնը»։
Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը մերժել է «իրիսների» տրանսֆերային առաջարկը։ Մերսիսայդյան ակումբը պատրաստ է եղել երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 25+3 մլն եվրո, սակայն «բլաուգրանան» պահանջում է 30-35 մլն եվրո։
Diario Sport-ը փոխանցում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Հաղորդվում է, որ բացի «Էվերթոնից», Ռոկեին իրենց շարքերում են ցանկանում են տեսնել նաև անգլիական «Բորնմութն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը»։
Նշենք, որ «Բարսելոնան» նախընտրում է վաճառել Ռոկեի տրանսֆերը, այլ ոչ թե նրան վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ «Կապտանռնագույնները» զգուշանում են, որ հետագայում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է նվազել։
Հիշեցնենք, որ Վիտոր Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թ. հունվարին։ Նրա տողափոխության համար «բլաուգրանան» բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեին» վճարել է 40 մլն եվրո։ Հարձակվողը նոր ակումբում 16 խաղում խփել է 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորնմութ, Էվերթոն, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ