Բարսելոնան ձմռանը ցանկացել է վարձակալել Անդրես Ինիեստային
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» փորձել է վերադարձնել ճապոնական «Վիսել Կոբեի» կազմում հանդես եկող Անդրես Ինիեստային։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Ինիեստան հունվարին ստացել է մի շարք առաջարկներ այդ թվում նաև «Բարսելոնայից», որը ցանկացել է մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալել իր նախկին խաղացողին։
Սակայն, Ինիեստայի պայմանագիրը նախատեսված է ևս 2 տարով և այն, որ խաղացողը թիմի ավագն է և գարնանը պատրաստվում է մասնակցել ասիական Չեմպիոնների լիգային, այս տրանսֆերի իրականացումը գրեթե անհնար էր։
«Վիսել Կոբեի» հետ պայմանագրի ավարտից հետո լեգենդար խաղացողը մտադիր է սկսել մարզչական կարիերա։
# Անդրես-Ինիեստա, Բարսելոնա, տրանսֆերներ