Բարսելոնան ձախողվեց` պարտվելով Ալմերիային🎥
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի և անակնկալ արդյունք գրանցվեց. քանի որ տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։
«Ալմերիային» հաղթանակ պարգևեց 24-րդ րոպեին Էլ Բիլալ Տուրեի խփած միակ գոլը։
Պետք է արձանագրենք, որ «բլաուգրանան» բավական անհաջող հանդիպում անցկացրեց` չստեղծելով գրեթե ոչ մի իրական գոլային պահ։
Հավելենք, որ «Ալմերիան» պատմության ընթացքում առաջին անգամ հաղթեց «Բարսելոնային»։
Նախորդ 15 հանդիպումներից 13-ն ավարտվել էր կատալոնական ակումբի հաղթանակով։ Երկու հանդիպում էլ ավարտվել էր ոչ-ոքի։
Այս հաղթանակից հետո Ռուբիի թիմը վաստակեց 25 միավոր` բարձրանալով 15-րդ հորիզոնական։
«Բարսելոնան» իր ակտիվում ունի 59 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն, արդեն 7 միավորով է գերազանցում մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Բարսելոնա, Էլ Բիլալ Տուրե, Լա-լիգա, Խավի, Ռուբի