Բարսելոնան հրաժարվել է Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանին ձեռք բերելու գաղափարից
«Բարսելոնան» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կիսապաշտպանության կենտրոնը։
Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «բլաուգրանան» դիտարկում էր ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ, ում պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Այդուհանդերձ, կատալոնական ակումբի մարզչական շտաբն ու ղեկավարությունը հրաժարվել է գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գաղափարից, քանի որ դժգոհ են նրա տարիքից. Գյունդողանն արդեն 32 տարեկան է։
Ինքը` ֆուտբոլիստը դեմ չի եղել կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, սակայն այժմ ավելի հավանական է, որ նա կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հավելենք, որ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանսես է գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 273 խաղում դառնալով 51 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ