Բարսելոնան հունվարին չի կարող ֆուտբոլիստներ գրանցել, եթե չվաճառի ոչ ոքի
«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին հայտարարել է, որ ակումբը 2022 թ. հունվարին չի կարող ֆուտբոլիստներ գրանցել, եթե չվաճառի ոչ ոքի։
«Այս պահին ձմռանը ֆուտբոլիստներ գրանցելու հանարավորություն չունենք, սակայն աշխատում ենք, որպեսզի լուծենք այդ խնդիրը։
Մենք կարող ենք գրանցել Խավիին։ Տեսնենք` ինչ կարող ենք անել հունվարին»,- Ալեմանիի խոսքերը մեջբերում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մատեու Ալեմանի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո