Բարսելոնան հունվարին կշարունակի իր «մաքրությունը»
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հունվարին «Բարսելոնայից», ամենայն հավանականությամբ, կհեռանա միանգամից 5 ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալանոկան ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում չեն մտնում Ուսման Դեմբելեն, Սամուել Ումտիտին, Մարտին Բրեյթվեյթը, Խունիոր Ֆիրպոն և Կառլես Ալենյան։
Այս բոլոր խաղացողները, հավանական է, որ կվաճառվեն, իսկ դրանից ստացված ողջ գումարը կներդրվի «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեմային և «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային ձեռք բերելու համար։
Հավելենք, որ Ուսման Դեմբելեի ծառայություններով մասամբ հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը», Բրեյթվեյթն ու Ֆիրպոն, հանարվոր է, կարիերան շարունակեն Լա լիգայի այլ ակումբներում, իսկ Ումտիտիի և Ալենյայի մասին տեղեկություններ չկան։
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Լիոն, Խունիոր Ֆիրպո, Կառլես Ալենիա, Մանչեսթեր-Սիթի, Մարտին Բրեյթվեյթ, Մեմֆիս Դեպայ, Ուսման-Դեմբելե, Ռոնալդ Կուման, Սամուել Ումտիտի, տրանսֆերներ