«Բարսելոնան» հիացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Ժիրոնային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում կատալոնական դերբիում մրցեց «Ժիրոնայի» դեմ։
«Բլաուգրանան» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ խփեց Ֆերան Տոռեսը, իսկ մրցակցի պաշտպան Լադիսլավ Կրեյչին գրավեց սեփական դարպասը։ «Ժիրոնայից» աչքի ընկավ Արնո Դանժուման։
«Բարսելոնան» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալից» առաջ է երեք միավորով։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից