Բարսելոնան հետաքրքրված է Ման. Սիթիի մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով
«Բարսելոնան» մտադիր է լրջորեն ամրապնդել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով։
Խոսքը Բերնարդու Սիլվայի, Իլկայ Գյունդողանի և Խուլիան Ալվարեսի մասին է։
Բերնարդու Սիլվան, ում ծառայություններով կատալոնական ակումբը հետաքրքրված է արդեն տևական ժամանակ, ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», սակայն «բլաուգրանայի» համար այժմ ավելի բարդ է պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելը։
Աղբյուրի փոխանցմամբ` Ալվարեսի տրանսֆերը «Բարսելոնայի» համար ավելի հավանական է, ով ցանկանում է կայուն խաղաժամանակ ստանալ և դուրս գալ Էրլինգ Հոլանդի ստվերից։
Այդուհանդերձ, արգենտինացի հարձակվողը դեռևս չի շտապում փոխել ակումբային գրանցումը և մտադիր է մինչև 2024 թ. ամառ համբերել` հասկանալու համար` արդյոք Էրլինգ Հոլանդը մնում է «քաղաքաբնակների» կազմում, թե` ոչ։
Հաշվի առնելով «բլաուգրանայի» ֆինանսական ներկա վիճակն` ակումբի համար ամենաիրատեսականն Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելն է, ով, ամենայն հավանականությամբ, 2023 թ. հունիսի 30-ից հետո կդառնա ազատ գործակալ։
Ամեն դեպքում, «Բարսելոնան», հանուն աստղային ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու, պատրաստ է մի շարք ֆուտբոլիստների վաճառել։
Կատալոնական ակումբը ցանկանում է նաև օգտվել «Մանչեսթեր Սիթիում» ստեղծված իրավիճակից, որին Պրեմիեր լիգան մեղադրում է ֆինանսական խարդախություններ իրականացնելու համար, ինչի հետևանքով «քաղաքաբնակները», հնարավոր է, վաճառեն մի շարք առաջատար ֆուտբոլիստների։
Նշենք, որ «քաղաքաբնակների» գործը ներկա պահին դեռևս քննվում է և դեռևս պարզ չէ, թե ինչ դատավճիռ կկայացվի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բարսելոնա, Բերնարդու Սիլվա, Իլկայ Գյունդողան, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ