«Բարսելոնան» հետաքրքրված է Հարի Քեյնի ծառայություններով
«Բարսելոնան» հետաքրքրված է Հարի Քեյնի ծառայություններով
05/11/2025 - 12:18

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Diario Sport-ը։

Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

«Բլաուգրանան» մտադիր է հաջորդ ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, բայց ամեն ինչ կախված է ակումբի ֆինանսական վիճակից։ «Կապտանռնագույնները» պետք է փորձեն համապատասխանել Իսպանիայի Լա լիգայի սահմանած, այսպես կոչված, «1:1» ֆինսանական չափանիշին։

«9» համարի դիրքում «Բարսելոնան», Քեյնից բացի, դիտարկում է նաև Խուլիան Ալվարեսի («Ատլետիկո Մադրիդ») և Էրլինգ Հոլանդի («Մանչեսթեր Սիթի») տարբերակները։

Ակումբին ամենաշատը դուր գալիս է Ալվարեսի խաղը, բայց ինչեպս արգենտինացի հարձակվողի, այնպես էլ Հոլանդի տրանսֆերային արժեքները շատ բարձր են։

Ինչ վերաբերում է Քեյնին, 32-ամյա հարձակվողի ու «Բավարիայի» հետ գործող պայմանագրով 2026թ. ամռանը նրա տրանսֆերը հնարավոր է գնել 65 միլիոն եվրոյով։

Այդուհանդերձ, անգլիացի ֆուտբոլիստն էլ աշխատավարձի տեսանկյունից ֆինանսական բարձր պահանջներ ունի։ Մյունխենյան գրանդում նախքան հարկերի վճարումը նրա տարեկան աշխատավարձը 25 միլիոն եվրո է։

«Բարսելոնան» նման տրանսֆեր իրեն կարող է թույլ տալ միայն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստից` Ռոբերտ Լևանդովսկիից բածանվելու դեպքում։ Լեհ հարձակվողը նախքան հարկերի վճարումը վաստակում է մոտ 26 միլիոն եվրո։

Հարի Քեյնն արդեն ակնարկել է, որ հաջորդ ամռանը որոշում կկայանացնի ապագայի հարցում։ Բացառված չէ, որ նա նույնիսկ կհեռանա «Բավարիայից»։

Մի շարք սաուդյան ակումբներ և «Տոտենհեմը», որտեղ երկար տարիներ խաղացել է Քեյնը, պատրաստ են բավարարել նրա ֆինանսական պահանջները։

«Բարսելոնան» դեռ տարիներ առաջ բանակցել է անգլիացի ֆուտբոլիստի հետ, երբ նա հանդես էր գալիս «Տոտենհեմում», բայց այդ ժամանակ Քեյնի տրանսֆերային արժեքը շատ ավելի բարձր էր ու գործարքն անհնար էր կատալոնական ակումբի համար։

32-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 112 խաղում խփել է 107 գոլ, կատարել 29 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025