Բարսելոնան հետաքրքրված է Արսենալի ֆուտբոլիստի ծառայություններով
«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Փարթիի ծառայթություններով։
Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել գանացի ֆուտբոլիստի հետ։
Կատալոնական ակումբը 31-ամյա կիսապաշտպանին դիտարկում է` որպես Ֆրենկի դե Յոնգի փոխարինողի։ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել նիդերլանդցի կիսապաշտպանից. վերջինս թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է։
Փարթիի ու «Արսենալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նա «զինագործների» կազմը համալրել է 2020 թ. հոկտեմբերին, 140 խաղում խփել 7 գոլ, կատարել 6 ասիստ։
Կիսապաշտպանն իսպանական ֆուտբոլում խաղալու հարուստ փորձ ունի և 2012-2020 թթ. եղել է Մադրիդի «Ատլետիկոյի» համակարգում, 188 խաղում մրցակիցների դարպասը գրավել 16 անգամ, դարձել 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Բարսելոնա, Թոմաս Փարթի, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ