Բարսելոնան հետաձգել է Յովիչի տրնասֆերը Ռեալի և Բավարիայի ֆուտբոլիստով հետաքրքրվելու պատճառով
«Բարսելոնան» հետաձգել է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը:
Կատալոնացիների ղեկավարությունն առայժմ որոշել է կենտրոնանալ այլ նպատակների վրա:
Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնան» չի ցանկանում մասնակցել 21-ամյա սերբ ֆուտբոլիստի աճուրդին, որով հետքրքրված են նաև «Ռեալը» և «Բավարիան»:
Բացի այդ, «Այնտրախտը» դիտարկում է երիտասարդ ֆուտբոլիստին ևս մեկ մրցաշրջանով իր կազմում պահելու տարբերակը:
Յովիչը Բունդեսլիգայում անցկացրած 26 խաղերում խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: