Բարսելոնան հաստատել է․ Մեսսին վնասվածք ունի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին հանգիստ է տրվել, և նա մեկնել է Արգենտինա, որպեսզի հայրենիքում անցկացնի սուրբծննդյան տոները, ինչից հետո կմիանա կատալոնական ակումբին՝ բաց թողնելով դեկտեմբերի 29-ին կայանալիք «Էյբարի» դեմ տնային խաղը։ Այդ տեղեկությունը տարածել էր Marca-ն։
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, արգենտինացի ֆուտբոլիստը աջ ոտքի կոճի վնասվածք ունի։ Վնասվածքի լրջության մասին չի հայտնում աղբյուրը, բայց հաղորդում է, որ Մեսսին մարզումներին կմիանա «Էյբարի» դեմ խաղից հետո։
# Բարսելոնա, Էյբար, Լա-լիգա, Լեո Մեսսի