Բարսելոնան հաստատել է․ Բարտոմեուն և տնօրենների խորհրդը հրաժարական են տվել
Քիչ առաջ համաշխարհային մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհուրդը հրաժարական են տվել։
Այդ մասին արդեն հաստատել է նաև պաշտոնական «Բարսելոնան»։ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հենց հիմա մամուլի ասուլիս է տալիս ակումբի մամուի ասուլիսների սրահում և հայտարարել է իր և տնօրենների խորհրդի հրաժարականների մասին։
# Բարսելոնա, Լա-լիգա, Խոսեպ Մարիա Բարտոմեու